Նիկոլի քայլն ու ոստիկանապետի խեղճությունը

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն չի ցանկանում գնահատական տալ «Սասնա ծռեր» խմբի գործողություններին: ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ նա իր գնահատականը կհնչեցնի, բայց դեռևս դատական գործ է ընթանում .«Կգա ժամանակը և ես կարտահայտվեմ, կհնչեցնեմ իմ գնահատականը, բայց այժմ դատական գործ է ընթանում, և դատաքննությամբ ամեն ինչ պարզ կլինի: ՀՀ-ում արդարադատություն իրականացնում է դատական համակարգը, և ես հույս ունեմ ու վստահ եմ, որ դատարանի կողմից ճիշտ որոշումներ կլինեն: Ես պնդում եմ, որ իմ գործընկերների արյունն ու կյանքն ինձ համար թանկ են, և ես չեմ պատրաստվում որևէ կարծիքով փոխարինել այն»,- հայտարարում է Օսիպյանը: Այս հայտարարությունից բառացիորեն մի քանի օր առաջ էլ ոստիկանապետը լրիվ լվանում էր ձեռքերը՝ասելով. «Հայաստանում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը: Հարցերը նրանց ուղղեք… Իսկ թե նրանք հերոսներ են, թե ոչ, կգնահատի դատարանը, կգնահատի պատմությունը, կգնահատի ժամանակը, հայ ժողովուրդը»: Ստացվում է՝ Օսիպյանը, որը զինված խմբից գործողությունների ժամանակ մեկ շաբաթից ավելի ՊՊԾ գնդում գտնվում էր պատանդի կարգավիճակում, տեսականորեն չի բացառում, որ «ծռերը» նույնիսկ կարող են հերոսացվել։ Կասկած չկա, որ Օսիպյանի այսօրվա կարգավիճակն է թելադրում, որ նա այսքան չեզոք արտահայտվի «ծռերի» գործողությունների մասին, որը նախեւառաջ անարգանք է ոստիկանության համակարգի, նրա հազարավոր ծառայողների, ՊՊԾ գնդի դրամատիկ իրադարձությունների ժամանակ զոհված երեք ոստիկանների հիշատակի հանդեպ։ Ի հեճուկս նախկինի, Օսիպյանն այդպես էլ չի հայտարարում, որ կատարվածը տեռորիստական ակտ է, որ հետամուտ են լինելու, որպեսզի իրենց ընկերների սպանության հանգամանքները բացահայտվեն ու մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Ավելին՝ Հայաստանի ոստիկանության պետը նույնիսկ անուղղակիորեն արդարացրել է «ծռերի» խափանման միջոցի փոփոխությունը։ Կան ամբաստանյալներ, որոնք, կարելի է համարել, երկու տարում պատիժ են կրել՝ ասել է նա։ Անշուշտ, «ծռերին» ներելը Օսիպյանի անձնական խնդիր է, սակայն որպես ոստիկանապետ, նա պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ այդ իրադարձության վերաբերյալ եւ իրերն իրենց անուններով կոչել: Ի վերջո միջազգային հանրությունն անգամ այդ իրադարձությունները բնորոշեց ահաբեկչական ակտ, որին զոհ են գնացել իր Օսիպյանի ծառայակից ընկերները։ Ոստիկանապետը այս չեզոքությունը թերեւս թելադրված է իր կարգավիճակով, պատեհապաշտությունն ու շահամոլությունը կարծես թե կուրացրել են ոստիկանապետին: Տպավորություն է, որ է, որ պատանդառության դիմաց Օսիպյանին վարձահատույց են եղել եւ նրան քիչ է հետաքրքրում իր ընկերների սպանության հանգամանքների բացահայտումը կամ հանցագործներին պատժելու անհրաժեշտությունը։ Իսկ նման ոչ կամային ոստիկանապետի պարագայում չի կարող համակարգում չարմատավորվել կոռուպցիան եւ արատավոր մյուս բոլոր երեւույթները: Զարմանալի է նաեւ, թե Նիկոլի ինչին է պետք ծռերի ազատությունը, երբ թավշյա հեղափոխությամբ ինքն ապացուցեց, որ կա զենքով հարցեր լուծելուն այլընտրանք: Գուցե նրան պետք է նման այսպպես կոչված զինված խումբ, որին քաղաքական տարբեր իրավիճակներում կարելի է օգտագործել, կամ էլ քաղաքական արկածախնդրությունն ու հեղափոխական առաջնորդի իմիջից թելադրված քայլ էր նրանց ազատումը: Ամեն դեպքում խիստ տարակուսելի է դատական մարմինների լռությունը: Քոչարյանի կալանքի փոփոխության ժամանակ, երբ բերվում էին հիմնավոր փաստարկներ, ոլորտի մասնագետները մեկ մյուս հետեւից աղաղակում էին դրա անթույլատրելիության մասին, իսկ ծռերի կալանքի փոփոխության ժամանակ քար լռություն է: Անի  Սահակյան

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am