Նիկոլի համար Ծառուկյանը ինչ է պահում պահուստում

Նոր կառավարության 100-օրյա գործունեության մասին տարատեսակ կարծիքներ ու գնահատականներ հնչեցին: Եթե շարքային քաղաքացիների համար հեղափոխական կառավարության գործողությունները հերոսության են նմանվում, քանզի այս չորս ամիսների ընթացքում մի շարք աղմկահարույց ձերբակալություններ տեղի ունեցան եւ հանրային գիտակցության մեջ կոտրվեց այն պատնեշը, որը տարիներ շարունակ ամրացել էլ շարքային քաղաքացիների եւ մի խումբ մարդկանց միջեւ, որոնք անպարտելի էին թվում ու տպավորություն կար, թե օրենքն իրենք են ու ինչ ուզեն, կանեն ու կմնան անպատիժ, ապա մասնագետներն ու ոլորտի լավատեղյակները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ հաշվով հեղափոխական քայլերի չի գնացել տնտեսության մեջ: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը օինակ հայտարարեց, որ վերջին չորս ամսում կոռուպցիոն որեւէ դեպք չի բացահայտվել, ընդամենը որոշ ոլորտներում, հատկապես հարկային եւ մաքսային կաշառակերության դեմ է եղել պայքար, այն էլ սկզբում, հիմա կրկին բողոքներ են հնչում: Նման կարծիքների պակաս չի զգացվում, նոր կառավարությանը նրբորեն քննադատել են սկսել նաեւ կոալիցիոն գործընկերները, որոնց, թեպետ, Փաշինյանը կոալիցիա անվանել չի սիրում, նա տարբեր առիթներով բարձրաձայնում է, որ կոալիցիա գոյություն չունի եւ այս կառավարության ողջ պատասխանատվությունն իր թիմն է իր ուսերին կրում: Դա նկատվում է նաեւ անզեն աչքով, ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարները կարծես երկրորդ պլան են մղված եւ պաշտոնական միջոցառումներին Փաշինյանն իր թիմով է ներկայանում: Միքայել Մելքումյանն ասում է, որ Կառավարության գերխնդիրը բանտերը լցնելը չէ, պետք է գտնել արդյունավետ գործիքներ տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Մելքումյանի կարծիքով ստեղծվել է մի վիճակ, որ մարդիկ ցանկություն ունեն բիզնես դնելու, մյուս կողմից՝ սպասում են, թե երբ կբյուրեղանան գործընթացները, քաղաքական իշխանությունը. «Կառավարության գերխնդիրը բանտերը մարդկանցով լցնելը չէ, պետք է գտնել արդյունավետ գործիքներ, որպեսզի գումարները գան պետական բյուջե: Տնտեսությունը պետք է լուրջ վերլուծության ենթարկվի»: Հասկանալի է, որ հատկապես Գագիկ Ծառուկյանի թիմակիցները զգուշավորության խնդիր ունեն եւ առավել բաց չեն կարող գնահատականներ հնչեցնել, հատկապես, որ տառապանքը փորձ ունի եւ Վարդան Բոստանջյանի մեկ անզգույշ հայտարարությունը պատգամավորական մանդատ արժեցավ: Հիշեցնենք, որ Քոչարյանի ձեռբակալությանը Բոստանգջյանի այն գնահատականը, թե քաղաքական տարրեր է տեսնում դրա մեջ, ծանր նստեց վերջինիս վրա, հայտարարության բառացիորեն հաջորդ օրը Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ դրան է մղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ամենից հետո հասկանալի է, որ Ծառուկյանի թիմում ամեն բառը մի ոսկի արժե, այդուհանդերձ այդ մասին չակնարկելն էլ անթույլատրելի է, նախ հետագա մեղադրանքներից ապահովագրվելու տեսանկյունից, երկրորդ՝ ընտրություններին ընդառաջ քաղաքական դիվիդենտներ շահելու, ինչն էլ անում է Միքայել Մելքումյանը: Անի Սահակյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am