Պոկերի արքան այսօր կմեկնի
Ինչպես այսօր արդեն հայտնել ենք Դեն Բիլզերյանը հոր, եղբոր, ընկերուհիների և թիկնազորի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոնի եւ Սիրուշոյի հետ մեկնեց Արցախ՝ Ստեփանակերտ։ Դեն Բիլզերյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող «Տատի Պապիի» հուշարձան, եղել է զինվորական հրաձգարանում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի՝ Շուշիում: Բիլզերյանին ուղեկցում է նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյան: Պոկերի արքան ոչ մի պաշտոնական հանդիպում չի ունեցել: Այժմ Դենն իր ողջ խմբով գնում է ճաշելու, իսկ հետո եթե ժամանակը բավականացնի կայցելեն նաև Շուշիում գտնվող Հունոտի կիրճ առավել հայտնի որպես «Զոնտիկներ»: Երեկոյան Բիլզերյանը կվերադառնա Երեւան, և հնարավոր է, որ մասնակցի փակ երեկույթին, որը տեղի է ունենալու Երևանի բացօթյա լողավազաններից մեկում: Գիշերը նա կմեկնի Թայլանդ:
