ԵՏՀ իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը թափուր է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը թափուր է, և այն պետք է համալրի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: Facebook - ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Այդ իսկ պատճառով հորդորում եմ պաշտոնին համապատասխանող և հետաքրքրված բոլոր իրավաբաններին առաջադրել իրենց թեկնածությունը: Գործընթացը բաց ու թափանցիկ է, թեկնածություն ներկայացնելու ժամանակը, ափսոսում եմ, սակայն՝ կարճ»,- գրել է Զեյնալյանը: Բոլոր պահանջվող որակներն ու այլ մանրամասները տեղադրված են Արդարադատության նախարարության կայքում:
