Հակահեղափոխություն անելու շանս չկա. Մարուքյան

Խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելին, որը սահմանադրական է, մենք կողմ ենք: Այս մասին, օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Եթե վարչապետը նախաձեռնի սահմանադրական բարեփոխումները, մենք ամեն ինչ կանենք, որ դրանք խորհրդարանում ընդունվեն: Թե դրանից հետո կընդունվի, թե չի ընդունվի... մենք ամեն ինչ կանենք և կհասնենք նրան, որ ընդունվի»,-ասաց Մարուքյանը: Անդրադառնալով դատական համակարգի անկախությանը, Մարուքյանը նշեց, որ այսօր դատական համակարգն էլ է հասկանում, որ իրենց չեն զանգելու ասեն՝ էսինչին էս ձևով դատեք, էն մեկին բռնեք, էն մյուսին բաց թողեք «Ելք»-ի պատգամավորն անդրադարձավ նաեւ նախկին իշխանությունների ռեւանշի հնարավորությանը՝ նշելով. «Հեղափոխությունը եղել է ՀՀԿ-ական ռեժիմի ստեղծած համակարգի դեմ եւ այսօր հակահեղափոխություն անելու շանս չկա, հակահեղափոխության օջախ այսօր Հայաստանում չկա»: