Երևանում՝ Մոնթե Մելքոնյան փողոցում, բախվել են Mercedes–ները
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:50-ի սահմաներում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 35 ՏN 793 համարանիշի և Mercedes մակնիշի 35 TN 715 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Գևորգ Սահակյանն ու Հովհաննես Ավագյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի 1-ին տեղակալ, ոստիկանութան գնդապետ Նորիկ Սարգսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքննիչ Արտյոմ Պապիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
