Երևանի ընտրություններում կլինեն թեժ բանավեճեր
Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով չմասնակցելը հակասությունների ու անհամաձայնության արդյունք չէ: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ չեն քննարկել անգամ միասին մասնակցելու հարցը: ««Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրությանը կմասնակցեն «Լույս» դաշինքով, սակայն սա հակասությունների արդյունք չէ: Հարցը չի հասել նրան, որ նույնիսկ չհամաձայնենք, մեր գործընկերները որոշել են մասնակցել մի ուժով, իսկ մենք որոշել ենք մասնակցել երկու ուժով: Այստեղ որևէ հարց չկար չհամաձայնելու»,- ասաց նա: Հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլի ՔՊ-ից առանձի՞ն են մասնակցելու, Մարուքյանը պատասխանեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ո՛չ օրը, ո՛չ ժամկետները հայտնի չեն, նաեւ ԱԺ-ն լուծարված չէ. «Կգա այդ օրն, ու այդ ժամանակվա հետ կապված որոշում կհրապարակենք»: Մարուքյանը հայտարարեց, որ այսօր չի կարելի ասել, թե «Ելք» դաշինքն այլեւս գոյություն չունի.«Երբ մի օր ես, Նիկոլն ու Արամը կհավաքվենք ու կհայտարարենք, որ «Ելք» դաշինքն այլևս չկա, հուշագիրն այլևս չի գործում, այն ժամանակ կասեք, որ «Ելք»-ը չկա, իսկ մինչ այս օրը խնդրում եմ այդ հարցը չտալ»,- շեշտեց Մարուքյանը:
