Նիկոլի թիմում ճաքեր են տալիս
Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի թիմում ճաքեր են առաջացել: Դիրքավորվելու, սեփական կշիռը բարձրացնելու մրցակցային ամբիցիանեից բացի չհասկացվածության եւ լարված մթնոլորտ է ձեւավորվել: Մեզ պատմեցին, որ ժողովների ժամանակ Փաշինյանը, որպես կանոն, մշտապես տապալում է առողջ բանավեճը, վեր ածում վիրավորանքի: Նա դեսպոտիզմ է հաստատել եւ անգամ ծաղրում է դիմացինի տեսակետը, քննարկման կեսից նյարդայնանում, մինչեւ վերջ չի լսում գործընկերներին եւ այլն, ինչն էլ նրա դեմ բամբասանքի մեծ ալիք է բարձրացրել:
