Ռոբերտ Քոչարյան քաղաքական, պետական գործիչը լուրջ անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում. Շարմազանով (video)
Ռոբերտ Քոչարյան քաղաքական, պետական գործիչը լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Կարծում եմ՝ նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն զբաղվում է», - նշեց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ն կոնսոլիդացված քաղաքական ուժ է իր օրակարգի շուրջ և ով կօժանդակի ՀՀԿ-ին, իրենք պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Քոչարյանի հետ։
