«Ռուսաստանը կպատասխանի նոր պատժամիջոցներին». Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն կարձագանքի Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին փոխադարձության սկզբունքի հիման վրա. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կպատասխանի «հանգիստ», իսկ երկրի հետ վերջնագրերի լեզվով խոսելու բոլոր փորձերն անհեռանկարային են: Լավրովը նաև մեկնաբանել է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի հարցն ու նշել, որ այդ ծրագիրը «բացառապես կոմերցիոն բնույթ» է կրում, որը կոչված է ամրապնդել եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգությունը:
