«S.O.S. Սևան»-ի բողոքի ակցիան Աժ-ի դիմաց (video)
Ի պաշտպանություն Սևանա լճի, «S.O.S. Սևան» նախաձեռնությունն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օգոստոսի 23-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել: Նախագիծը նիստի քննարկման արդյունքում միաձայն ընդունվեց, ինչն էլ «S.O.S. Սևան» բողոքի ակցիայի պատճառ է դարձել։
