Սա անպատասխան չի մնալու. Ֆարմանյանը՝ քրոջ նկատմամբ հարուցված քրգործի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարություն արեց քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին: Պատգամավորի խոսքով՝ քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումներով, անհիմն, շինծու գործ է թխվել. «Ես հրապարակային կանդրադառնամ սրան: Ուղղակի հիմա ուզում եմ ասել, որ սա Հանրապետության գրված և չգրված օրենքների, բարոյականության սահմաններից այն կողմ, մարդկային պատշաճությունից էլ այն կողմ գործողություն է, որը չի կարող մնալ անպատասխան»:
