Բացառիկ մանրամասներ Մերկելի այցից.ինչ է ասել Ծիծեռնակաբերդում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցից ուշագրավ մանրամասներ են մեզ հայտնի դարձել: Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան այցի ժամանակ կանցլերը հայերի մասին իր վերաբերմունքով զարմացրել է բոլորին: Երբ թանգարանի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը պատմական ակնարկ է ներկայացրել՝ տեղեկացնելով, որ թանգարանը ստեղծվել է 1967 թվականին, Մերկելն ասել է, որ գիտի այդ մասին, որ ցեղասպանության հիսուն ամյակն էլ 1965 թվականի էր ու այդ առիթիվ է կառուցվել: Նա տեղեկացրել է, որ այս պահին էլ իր ձեռքի տակ է մի գիրք,որտեղ խոսվում է մտավորականների մասին,որոնք այդ ակցիաներից հետո ձեռբակալվել են: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշել է, թե իր հայրն էլ է եղել այդ մտավորականների շարքում: Մերկելը հետաքրքրվել է Արարատ լեռան տեղի մասին, նրան ցույց են տվել եւ ասել, որ Հայաստանից հնարավոր չէ մոտենալ ու բարձրանալ սարը, քանզի այն մեր ձեռքում չէ եւ միայն Վրաստանից է հնարավոր հասնել դրան:Մի խոսքով՝ նա հայերիս մասին իր իմացությամբ զարմացրել է շատերին: Մի ուշագրավ փաստ ևս.ծիծեռնակաբերդի անվանական եղևնիների այգուն մոտենալուց Մերկելը նկատել է,որ Հռոմի պապի տնկած եղևնին ջված չէ։ Թանգարանի աշխատակիցներն էլ արդարանալով ասել են,որ սովորաբար երեկոյան ժամերին են ջրում։