Փաշինյանն ի՞նչ է փոխանցել Ալիևին` Մերկելի միջոցով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցի վերջին կանգառը Բաքուն էր, որտեղ կայացել են Մերկել-Ալիև դեմ առ դեմ բանակցությունները, որոնց հաջորդել են ընդլայնված կազմով քննարկումները: Կարևոր է ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում լուծելը, և այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին, օգոստոսի 24-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Մերկելը: «Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, մենք խոսել ենք այն մասին, որ կարևոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում, այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին»,- ասաց Մերկելը: Գերմանիան այս փուլում ԼՂ խնդրով կարծես որոշակի ակտիվություն է սկսում ցուցաբերել։ Բաքվում Անգելա Մերկելը և Իլհամ Ալիևը նույնպես քննարկել են ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կացությունը։ Ստացվում է, որ Մերկելի և Ալիևի՝ Բաքվում կայացած բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը եղել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կացությունը: «Գերմանիան կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու նպատակով»,- գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում հայտարարել է Անգելա Մերկելը: Բայց սա միակ հայտարարությունը չէ, կա մեկ այլ խիստ ուշագրավ հայտարարություն, որը հնչել է Բաքվում՝ Մերկելի կողմից։ Հայաստանում նոր կառավարության կազմավորումը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, ТАСС-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում: «Հայաստանում նոր կառավարության ձևավորման փաստը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և Գերմանիան կարող է մասնակցել այդ գործընթացին», - ասել է Մերկելը: Վերջինս ընդգծել է, որ իր «երկիրը շահագրգռված է հակամարտության կարգավորման հարցում և իր ներդրումը կանի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Մերկելը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը: «Մենք համամիտ ենք այն կարծիքի հետ, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում և այս տարածաշրջանում պետք է կարգավորվեն խաղաղ, բանակցային եղանակով», - շեշտել է կանցլերը: Այսպես, Փաշինյան-Մերկել քննարկումներում Մերկելը, թերևս, Փաշինյանից ստացել է ծանրակշիռ հավաստիացումներ, որ պատրաստ է բանակցել։ Ավելին՝ Մերկելը ԼՂ խնդրով բանակցությունների շարունակականությունը ուղղակիորեն կապել է Հայաստանում կառավարության փոփոխության հետ։ Սա նշանակում է, որ Մերկելը ստացել է ծանրակշիռ հավաստիացումներ պաշտոնական Երևանից և այդ հավաստիացիումներն ավելին են, քան ստանդարտ-պրոտոկոլային հայտարարությունները։ Մնում է մոտ ապագայում պարզել, թե Գերմանիան ի՞նչ դեր է ստանձնելու և ինչպե՞ս է ստանձնելու ԼՂ խնդրում։ Թամար Բագրատունի

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am