Նախարարը մտահոգված է
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ: Մինչխորհրդակցությունը նախարարը եղել է Մարտունու ավագ դպրոցում, որը հիմնովին վերակառուցվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկայինծրագրով: Ծանոթանալով կատարվող աշխատանքներին` նախարարը մտահոգություն է հայտնել նախատեսված վերջնաժամկետի, և դրանով պայմանավորված էլ՝շինարարության որակի վերաբերյալ: Համաձայն ծրագրի` շինարարությունը պետք է ավարտվի սեպտեմբեր ամսվա վերջին, սակայն առկա չավարտված ծավալներըվկայում են, որ նշված ժամկետները չեն պահպանվի: Մեկ ամիս անց նախատեսված է ևս մեկ ստուգայց։
