Դեն Բիլզերյանը հանգստանում է Սևանա լճում
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը այժմ հանգստանում է Սևանա լճում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բրազիլա-ամերիկացի մոդել ՝ Սուելին Մեդեյրոսն իր Instagram-ի Story բաժնում կարճ հոլովակ է հրապարակել, որին կից նշել է, որ նա Բիլզերյանի հետ գտնվում է Սեւանա լճում: Օգոստոսի 27-ին Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը Հայաստանի քաղաքացիություն են ստացել: Բիլզերյանի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 27-ի գիշերը: Դեն Բիլզերյանը Հայաստանում մի քանի օր կանցկացնի, այնուհետև կմեկնի Թաիլանդ:
