Կոչումների ինստիտուտը որոշ դեպքերում արժեզրկվել է. Լիլիթ Մակունց
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կոչումների ինստիտուտը որոշ դեպքերում արժեզրկվել է։ «Կոչումների նկատմամբ քաղաքականությունը պետք է մշակի եւ իրականացնի ընդհանուր կառավարությունը, քանի որ դրանք վերաբերում են ոչ միայն մշակույթին, այլ նաեւ բժշկությանը, սպորտին և այլն։ Այն, ինչ կարող ենք անել մենք հիմա, երբ դեռևս վերջնական քաղաքականություն և որոշում այդ առումով չունենք, խստորեն հետեւելն է այն բոլոր ընթացակարգերին, որով տրամադրվում են կոչումները։ Եթե հետևենք ընթացակարգերին եւ ապահովենք հանձնաժողովների ազատ եւ արդար որոշումների կայացման գործընթացը, վստահ եմ, որ շատ հարցեր կլուծվեն»,–նշեց նա։
