«Ամեն օր ունենում եմ տագնապի զգացողություն». մշակույթի նախարար

Հաջողությամբ ավարտին հասցնել արդեն իսկ մեկնարկած ծրագրերը, բարձրացնել իրականացվող ընթացիկ ծրագրերի ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը, մասնագետների մասնակցությամբ բացահայտել մշակույթի տարբեր ճյուղերին առնչվող խնդիրները և համատեղ լուծումներ գտնել. առաջնահերթ այն խնդիրները, որոնք իր առջև դրել էր Լիլիթ Մակունցը մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում՝ 11 խոշոր միջոցառում, միջազգային համագործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք քայլեր, 15 նոր նախաձեռնություն, այդ թվում՝ 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Շիրակի երկրագիտական թանգարանին տրամադրվել է նոր շենք, վերանայվել է դահլիճների վարձակալման վճարը, մշակվել են դպրոցականների աբոնեմենտային նոր համակարգը, կրթական ու մշակութային հաստատությունների կապն ապահովող «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագիրը: «Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, միջամտություն է ցուցաբերվել և կանխվել է թվով 32 հուշարձանների վտանգումը, նախատեսվել է հատկացնել 30 միլիոն դրամ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգումն ավարտելու և դեկտեմբերի 7-ին այն բացելու համար, մշակվել է ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացվող նախագծերի նոր հայտաձև և այլն: Պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Լիլիթ Մակունցն այսօր ներկայացրեց նաև առաջիկա հինգ տարիների համար մշակույթի նախարարության ռազմավարության գերակա ուղղությունները, այն է՝ մշակույթի ու կրթության համադրում, համաչափ, ապակենտրոնացված մշակութային քաղաքականության իրականացում, օրենսդրական դաշտի կարգավորում, դրամաշնորհային քաղաքականության կիրառում և որպես առանձին գերակա ուղղություն՝ պատմամշակութային հուշարձանների պահպանություն: «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչև տարեվերջ ընդունվեն կինոյի և թանգարանների մասին օրենքները: Այժմ պատրաստվում ենք Ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացվելիք մշակութային միջոցառումներին և Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի անցկացմանը»,-ամփոփելով պաշտոնավարման 100 օրվա ընթացքում արածն ու նախանշված ծրագրերը՝ Լիլիթ Մակունցը միաժամանակ նշեց. «Ամեն օր ունենում եմ տագնապի զգացողություն, որ ինչ-որ բան չեմ հասցրել, չնայած ամբողջ թիմով աշխատում ենք ծանրաբեռնված գրաֆիկով: Ամեն ինչին վերաբերում եմ ինքնաքննադատորեն»: Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձավ նաև ոլորտին առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մնջաղախի թատրոնի, Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի, Օպերային թատրոնի ճակատագրերին, ոլորտի կոռուպցիոն բացահայտումներին և այլն: Ի դեպ, վերջինի առնչությամբ նախարարը նկատեց. «Եթե մենք զբաղվենք բացառապես կոռուպցիոն ռիսկերի և խնդիրների բացահայտմամբ, պարզապես ի վիճակի չենք լինի իրականացնել մեր առջև դրված հիմնական խնդիրները: Կոռուպցիայով զբաղվում են համապատասխան մարմինները, սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք այն, ինչին բախվում ենք մեր աշխատանքի ընթացքում»: «Ինչպե՞ս պայքարել մշակութային «աղբի»՝ անորակ ֆիլմերի ու ներկայացումների դեմ»,-լրագրողի հարցին ի պատասխան նախարարը նշեց. «Մշակութային «արտադրանքը» գնահատում է հանդիսատեսը: Մշակույթի նախարարության խնդիրը լավ հանդիսատես ձևավորելն է, ինչին ուղղված է, օրինակ, դպրոցական աբոնեմենտային համակարգը: Սկզբունքորեն դեմ եմ գրաքննությանը, ճնշումներով փոփոխությունների հասնել չենք կարող, բացը պետք է լրացնել մշակութային կրթությամբ, սա՛ է իմ մոտեցումը»: «Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած նախարարն ու փոխնախարարները ոլորտում ի՞նչ հայտնաբերեցին 100 օրվա ընթացքում, որից պետք է ազատվել, կարելի է ասել՝ ոչնչացնել ամբողջությամբ»,-լրագրողի հարցին Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Թավշյա հեղափոխությունը ոչնչացնելու «մասին» չէր: Այն ստեղծելու, արարելու, շարունակելու, մթնոլորտը սիրով ու հարգանքով լցնելու «մասին» էր: Հեղափոխությունը մշակույթի ոլորտում խնդրում եմ դիտարկել նույն տրամաբանության մեջ»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am