Լքված ծննդատանը՝ մահճակալի վրա, կնոջ նեխած դի է հայտնաբերվել

«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ նեխած դիակ է հայտնաբերվել: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից: ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ քննություն է տարվում:
Կնոջ դին հայտնաբերվել է ծննդատան սենյակներից մեկում՝ մահճակալին պառկած վիճակում, սակայն ինչպես պարզել են՝ այն եղել է նեխած վիճակում: