Ինչո՞ւ է Մարտունիում դպրոցի 38-ամյա տնօրենն ինքնասպանություն գործել

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչությունը ցնցված է թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի ինքնասպանության դեպքից, որը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 26-ին՝ երեկոյան ժամերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժներից, ինքնասպանվածի դին հայտնաբերվել է իր բնակարանում՝ առաստաղից կախված վիճակում: Ոստիկանության եւ փրկարարների օգնությանը դիմել է Նաիրի Մովսիսյանի կինն այն բանից հետո, երբ ամուսինը չի արձագանքել ոչ դռան թակոցներին, ոչ էլ հեռախոսի զանգերին: Ոստիկանները դուռը բացելուց հետո Նաիրի Մովսիսյանին հայտնաբերել են կախված վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ ԿԱ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտո Ղազարյանի հավաստմամբ՝ նախնական զննությամբ ինքնասպանվածը որեւէ գրություն չի թողել: «Նաիրին հարգված, աշխատասեր ծնողների զավակ էր, նույնքան հարգված ու ճանաչված, գրագետ ու կիրթ անձնավորություն, սիրված ղեկավար: Թե ինչը կարող էր նրան նման քայլի դրդել, բոլորիս համար մնում է առեղծվածային: Նա ուներ ներդաշնակ ընտանիք, խնամքին՝ երկու անչափահաս երեխա: Ցնցված ենք բոլորս, ցնցված է ողջ քաղաքը»,- հայտնեցին Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժները: Նաիրի Մովսիսյանը 38 տարեկան էր:

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am