Ապահովել աշխատակիցների անվտանգությունն ու կանխարգելել բախումները.«Լիդիան Արմենիա»

Արդեն տևական ժամանակ է մի խումբ անձինք ապօրինի շրջափակել են «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը՝ հարյուրավոր մարդկանց զրկելով օրինական աշխատանքի իրավունքից։ Գրեթե երկու ամիս մի քանի տասնյակ ցուցարարների և նրանց հովանավորների պատանդը դարձած շրջակա համայնքներից ու այլ մարզերից աշխատակիցները և նրանց կողմնակիցները այսօր սեփական նախաձեռնությամբ հավաքվել են Ամուլսարի ծրագիր տանող հիմնական մուտքերից մեկի մոտ և ցանկություն ունեն մուտք գործել իրենց օրինական աշխատավայր։ Մի քանի տասնյակ ցուցարարներ դեռևս փակ են պահում ճանապարհը։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հնարավոր սադրանքներից ու ընդհարումներից, և իրավապահ մարմիններին՝ ապահովել աշխատակիցների անվտանգությունն ու կանխարգելել բախումները։
«Լիդիան Արմենիա»


