Հայ բռնցքամարտիկները ձեռնունայն են վերադառնում
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնությունում: Այսօր տեղի ունեցան քառորդ եզրափակչի մենամարտերը: Հայաստանի 3 ներկայացուցիչները մեդալի համար պայքարում պարտություն կրեցին՝ բավարարվելով 5-8-րդ տեղերով: Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ:
