«Կաթողիկոսի անգործունակ վիճակը և բացարձակ հեղինակազրկումը խոչընդոտ են Հայաստանի վերականգնման և ճգնաժամի կասեցման համար». Լ. Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. Հայաստանի ներկայիս ճգնաժամային իրավիճակում, երբ նա հնարավորություն ունի վերականգնելու իր փառահեղ անցյալը և գտնելու լուսավոր ապագան, նրա հոգին ու մարմինը քրքրում են օտարամուտ գաղափարներ և աղանդներ ու շեղող նպատակներ, ուստի, ստեղծված իրավիճակում հույսը դնել օրենսդրության և զանազան արտաքին արգելքների վրա, չափազանց սխալ է և բավարար չէ: Նման պայմաններում զորավիգ կարող է լինել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կառույցը և դավանանքը, բայց կաթողիկոսի անգործունակ վիճակը և բացարձակ հեղինակազրկումը խոչընդոտ են Հայաստանի վերականգնման և ճգնաժամի կասեցման համար: Կաթողիկոսի անցումը ճգնավոր կյանքի պատմության հրամայականն է և բխում է բացարձակապես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և ողջ հայ ժողովրդի շահերից: ԺԱՄԱՆԱԿԱԿԻ ԿՈՐՈՒՍՏՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է...