Նույնիսկ Մերկելի համար էր ժողովրդավարության այսպիսի մակարդակն անսպասելի. ռուս լրագրող
Ռուս հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցին: «Փաշինյանն ու Մերկելը քայլում են Երևանի Հյուսիսային պողոտայով: Եվ հասարակ ժողովրդի ու բարձրաստիճան պաշտոնյաների միջև ընդունված պատշաճ հեռավորությունը չկա: Ինձ մի պահ նույնիսկ թվաց, որ Մերկելի համար ժողովրդավարության այսպիսի մակարդակն անսպասելի էր»,- տեսանյութը մեկնաբանում է բլոգերը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
