Վարչապետի խորհրդականը հրաժարականի դիմում է գրել

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում: «Սիրելիներ, Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշումս պայմանավորված է եղել երկու` ինձ համար կարևորագույն հանգամանքներով. 1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում և տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչև 2019-ի ամառ: 2. Պետական ծառայությունում այս շուրջ 3 ամիսների ընթացքի` իմ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժևորելու խնդիր ունեմ: Երբ աշխատանքի էի ընդունվում, Վարչապետը շատ հստակ խնդիր դրեց. «Էնպես չլինի, որ ամսվա կեսն էստեղ լինես, կեսը` Թիֆլիսում»: Այն ժամանակ ես վստահ ասացի, թե` «իհարկե ոչ»: Այս ամիսների աշխատանքային տեմպը իրոք շատ ինտենսիվ է եղել, և հիմա հասկանում եմ, որ պետք է դադար վերցնել, նախ` ընտանիքիս կողքին լինելու և ապա իմ այս ընթացքը հետահայաց ու ողջ խորությամբ վերլուծել-հասկանալու համար: Շնորհակալ եմ ինձ տրված վստահության համար և հպարտ եմ, որ` իմ կարծիքով անկախ Հայաստանի պատմության մեջ այս ամենահաջողված կառավարության և ընկերներիս հետ նաև այսպիսի ճանապարհ անցնելու հնարավորություն եմ ունեցել: Ինձ համարում եմ թիմի մաս և անկախ կարգավիճակից ուժերիս ներածին չափով աջակցելու եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը: Այս ընթացքում ծանոթացել ու աշխատել եմ ինձ համար թանկ դարձած շատ մարդկանց հետ, որոնց հետ վստահաբար շարունակելու եմ ընկերություն անել ապագայում: Ուրախ եմ, որ այս օրերին կարողացել եմ նեցուկ լինել որոշ մարդկանց, առնվազն հոգեբանորեն: Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում այս ընթացքում չեմ հասցրել հանդիպել, խոսել, քննարկել կամ աջակցել: Մեծ հույս ունեմ, որ դրական ներդրում ունեցել եմ պարտականություններս իրականացնելիս, դե իսկ որոշ թերացումներ էլ աշխատանքի անբաժանելի մաս են` ինչ խոսք :) Սիրում եմ բոլորիդ, վստահ եմ, որ համատեղ, արդյունավետ ու դուխով աշխատել շարունակելու պարագայում, Հայաստանի պայծառ ու երջանիկ ապագան անկասելի է լինելու... #Դուխով

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am