Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը Ռ. Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ կքննի կոլեգիալ մարմնով
Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ կքննի կոլեգիալ մարմնով: Այս մասին հայտնեցին դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Նշենք, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի՝ Վճռաբեկը եռամսյա ժամկետ ունի բողոքը քննելու համար:
