Ինչի է ընդունակ Սաակաշվիլին` հանուն փիարի
Նորաձևության փորձագետ և հաղորդավար Վլադիսլավ Լիսովեցը համարում է, որ Միխեիլ Սաակաշվիլին մտածված փիար է անում և տաբատի փողքն էլ հատուկ է մտցրել կիսագուլպայի մեջ, որպեսզի բոլորը խոսեն դրա մասին, գրում է RIA Novosti-ն:
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Դնեպրոպետրովսկում Հակակոռուպցիոն ֆորումին ներկայացել է տաբատի աջ փողքը կիսագուլպայի մեջ դրած:
«Ոչ ոք երբեք դասական տաբատի փողքերը կիսագուլպաների մեջ չի մտցնում: Դա Սաակաշվիլիի հերթական փիար քայլն է. նա վաղուց է դրանով զբաղվում, որպեսզի մենք իր մասին խոսենք»,- մեկնաբանել է փորձագետը:
Սաակաշվիլին առաջին անգամ չէ, որ զարմացնում է հասարակությանն իր արտաքին տեսքով: Ավելի վաղ նա բուռն արձագանքի ալիք առաջացրեց համացանցում՝ ակնհայտորեն փոքր չափերի կոստյումով. շատերը համարում էին, որ Սաակաշվիլին տաբատը հետառաջ է հագել:

