Արտակարգ իրավիճակ Վայոց ձորի մարզում

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության (վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հակոբ Սարգսյանի, նույն վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հարություն Մարգարյանի, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ) Վայքի և Ջերմուկի հրշեջ-փրկարարները, ոստիկանության Վայքի բաժնի 25 ծառայողներ, ինչպես նաև Վայքում տեղակայված ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի 30-ից ավելի զինծառայողներ, Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան վարչությունների ծառայողներ՝ մարզպետ Արագած Սաղաթելյանի գլխավորությամբ, և ՀՀ բնապահպանության նախարարության ու անտառտնտեսության 25-ից ավելի աշխատակիցներ պայքարում են Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում՝ Զառիթափի համայնքում առաջացած խոշոր հրդեհի տարածման ու կանխման դեմ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, կրակը տարածվել է 20 հեկտար տարածքում, և ամբողջովին այրվել ու մոխրակույթի է վերածվել ավելի քան 100 գիհի տեսակի ծառ, ավելի քան 25 պտղատու ծառեր, սակայն հրշեջների, քաղաքացիների, ոստիկանության ու զինծառայողների անձնուրաց աշխատանքների արդյունքում մեծ թվով ծառեր փրկվել են կրակի ճիրաններից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մյուս թևում կրակի տարածման դեմ պայքարում են հրշեջները, ոստիկաններն ու զինվորները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարար-առայության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել կրակի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Տեղում օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Այս պահին կրակի տարածման դեմ աշխատանքները շարունակվում են, որոնց միացել են նաև բազմաթիվ քաղաքացիներ:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am