Մոսկվայում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին
Մոսկվայում իր տան մոտակայքում ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հաղորդում է «Ведомости»-ն: Նրա մամուլի քարտուղարը հայտնել է, որ Նավալնիին տեղափոխել են ՆԳՆ «Դանիլովսկի» բաժին: Ձերբակալման պատճառը հայտնի չէ: Վերջին տարիներին Նավալնիին բազմից ձերբակալել են տարբեր պատճառներով:
