Փակ ու կարևոր հանդիպում՝ թշնամության պայմաններում

Երեկ չափազանց կարևոր հանդիպում է կայացել ռուս-ամերիկյան սրված հարաբերությունների առկայության պայմաններում: Ժնևում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումն է կայացել, որը տևել է 5 ժամ: Բանակցություններն անցել են Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության տարածքում: Օրակարգում եղել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների ենթատեքստում երկու երկրների հարաբերությունների կարգավորումն, ինչպես նաև Սիրիայի և Ուկրաինայի հիմնախնդիրները: Բանակցությունները դռնփակ էին, կողմերը որևէ համատեղ հայտարարություն չեն տարածել և փաստաթուղթ չեն կնքել: Այս հանդիպումը կայանում է նոր թափ առած ամերիկյան պատժամիջոցների պայմաններում, Մոսկվան գրեթե թշնամական է գնահատում ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը: Օգոստոսի 22-ից ուժի մեջ է մտել Սկրիպալների թունավորման գործի հետ կապված՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների առաջին խումբը: Այդ ֆոնին ռուսական ռուբլին շարունակել է դոլարի նկատմամբ արժեզրկումը․ մոսկովյան բորսայում 1 դոլարը նախօրեին արժեր 68,50, իսկ 1 եվրոն՝ 79,20 ռուբլի: Մինչդեռ՝ Մոսկվայի տարադրամի փոխանակման կետերում դոլարի գինը գերազանցել է 70, իսկ եվրոյինը՝ 80 ռուբլին: Սա արդեն ռեկորդային արժեզրկում է, նկատում են փորձագետները: Հարկ է նշել, որ մինչ նոր պատժամիջոցների գործարկումը, ամերիկյան կողմն արդեն իսկ արգելել էր Ռուսաստանի հետ երկակի նշանակության ապրանքների հետ կապված գործարքները։ Մինչդեռ, ՌԴ տնտեսության համար առավել ծանր սահմանափակումները դեռ առջևում են․ դրանք ուժի մեջ են մտնելու երեք ամսից։ Սահմանափակումների երկրորդ խումբը նախատեսում է ռուսական հիմնական բանկերի գործունեության արգելքը Միացյալ Նահանգներում: Անգամ հնարավոր է, որ արգելվի ռուսաստանյան ամենամեծ ավիաընկերության՝ «Աէրոֆլոտի» թռիչքները դեպի ԱՄՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արձագանքելով, ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանմանը, ասել է, թե դրանք «անարդյունք են և անիմաստ»։ Մինչդեռ՝ փորձագետները հոռետես են և ակնկալում են, որ անգամ միջազգային շուկայում նավթի գների բարձր մակարդակի պարագայում, ռուբլին շարունակելու է «բացասական ռեկորդներ արձանագրել»: Ըստ այդմ, կանխատեսվում է, որ նոր սահմանափակումները պարզապես կաթվածահար կանեն Ռուսաստանի ֆինանսական շուկան: ՌԴ իշխանությունները խոստովանել են, որ առաջիկա 12 ամիսներին ռուսական ռուբլին շարունակելու է անկում ապրել՝ խոստանալով «համարժեք պատասխան տալ»։ Փորձագետները, մինչդեռ, փաստում են, որ ռուսական ռուբլու փոխարժեքի վրա առավելապես ազդում են արտաքին գործոնները, իսկ դրանց հակազդելու լուրջ հնարավորություններ ՌԴ իշխանությունները պարզապես չունեն։ «БКС Премьер» ընկերության ֆինանսական վերլուծաբան Ալեքսանդր Բախտինի կարծիքով՝ Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամը, մասնավորապես, ռուբլու արժեզրկումը, նոր թափ կստանան հատկապես սեպտեմբերին, երբ արձակուրդից կվերադառնան ամերիկացի օրենսդիրներն ու կսկսեն քննարկել Մոսկվայի հանդեպ պատժամիջոցների նոր ցանկ ենթադրող օրինագիծը: Սպասվում է, որ այդ փաստաթղթի թիրախում են հայտնվելու նաև ռուսական պետական երկարաժամկետ պարտատոմսերը, որոնցում ներդրումներ կատարելն արգելվելու է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am