«Ոստիկանությունը նորամուծություն ունի». Օսիպյան
Երևանի ավագանու ընտրություններին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին, ոստիկանությունը բացառում է ընտրակաշառքի հնարավորությունը: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ տիրապետում են ընտրակաշառք տալու ցանկացած մեխանիզմի, անգամ ոչ բացահայտ տեխնոլոգիաներին և խստորեն վերահսկելու են այդ ամենը: «Ոստիկանությունը նորամուծություն ունի՝ այսուհետ մենք բարեխիղճ ենք ծառայելու»,- նշեց Օսիպյանը:
