Մերկելն ու Ալիևը համատեղ ասուլիս են տվել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը եղել է ԼՂ հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտնում է գերմանական DPA լրատվական գործակալությունը: Հանդիպումից հետո Մերկելն ու Ալիևը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել:
