2 տոննա կոկաին է առգրավվել
Բելգիայի Գենտ քաղաքի նավահանգստում ոստիկանությունը առգրավել է մոտ երկու տոննա կոկաին: Փաթեթների վրա փակցված է եղել «Միասնական Ռուսաստան» կուսակցության լոգոն: Նշվում է, որ սա Գենտի նավահանգստում առգրավված թմրամիջոցների ամենամեծ խմբաքանակն է: Կոկաինը եղել է Բրազիլիայից եկած նավի մեջ, երեք տարաներով: Թմրանյութերը փաթեթավորված էին` 1900 փաթեթ:
