Բելգիայի թագավորական ընտանիքը քիչ առաջ մեկնեց Հայաստանից
Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից:
«Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Բարի թռիչք»,- ասված է գրառման մեջ:

