«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամի՝ Սևանա լճի ֆոնին արված լուսանկարը

Ուկրաինական «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ, ռուս երգչուհի և դերասանուհի Տատյանա Կոտովան Սևանա լճի ֆոնին արված լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և կիսվել այնտեղ հանգստանալու մասին իր տպավորություններով: «Միշտ, երբ ելույթներով գալիս ենք Հայաստան, այցելում ենք մեր ամենասիրած վայրը՝ Սևանա լիճ: Եվ այս անգամ բացառություն չէր, բայց կարող էինք նաև չգնալ. եղանակային պայմաններն այդքան էլ լավ չէին... սակայն մենք ռիսկի դիմեցինք ու չսխալվեցինք, մի լավ զվարճացանք», - գրել է նա:
Կոտովան նաև նշել է, որ լճի ափին ռեստորան կա, որտեղ կարելի է համեղ ուտեստներ ու խմիչքներ ճաշակել: