Իշխանության հետ երկխոսության երկրորդ սերիան կսկսվի

Իշխանությունները պատրաստ են ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ ընդդիմության ու քաղաքացիական հանրության հետ բանակցել՝ 4+4+4 ձևաչափով: Խորհրդարանում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դրական է արձագանքել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի վերոնշյալ առաջարկին:«Եթե իսկապես փորձելու ենք բարելավել, փորձելու ենք լուծումներ գտնել, իսկապես լինելու է անկեղծ քննարկում, ոչ մի առարկություն չունեմ։ Միանշանակ՝ այո, եկեք հավաքվենք, որոշենք ոնց ենք շարժվում»,- ասել է Հարությունյանը։ Զուրաբյանի խոսքով՝ առաջարկվող ձևաչափը լինելու է միայն քննարկումների և ոչ որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող մարմին: «Ներկա քննարկումների ֆորմատով իրենք գալիս են խելոք-խելոք ներկայացնում են իրենց առաջարկները սեմինարային ֆորմատի նման։ Մենք էլ ընդամենը կարողանում ենք մի քանի րոպե խոսել, առաջարկներ անել, հարցեր տալ, և բոլոր այդ հարցերին իրենք պատասխանում են իշխանության բարձունքից ու իրենց են վերապահում ինչ-որ բան ընդունել, ինչ-որ բան մերժել։ Մեր ասածը լրիվ ուրիշ ֆորմատ է, քաղաքական բանակցությունների ֆորմատ, որտեղ մենք բոլորս հավասար իրավունքներ կունենանք խոսելու։ Ստեղծվում է մի ճնշում, որը կարող է կոտրել իշխանական դիմադրության պատը։ Մենք սրա վրա ենք աշխատում, որովհետև իրենք անդրդվելի են։ Եթե այդ ճնշումը չլինի, իրենք այդ առաջարկները, որոնք նեղացնում են իրենց ընտրակեղծարարության դաշտը, չեն ընդունի»,- համոզված է ընդդիմադիր պատգամավորը։Հատկանշական է, որ հենց սկզբից իշխանությունը նախապայման է առաջ քաշել, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցությունները պետք է լինեն առանց տեսախցիկների: «Եթե դա լինելու է ոչ թե ուլտիմատումների, հարցադրումներ հնչեցնելու, միանշանակ ընդունելու հարթակ, ի սկզբանե ասեմ, որ ընդունելի չէ։ Մենք երկուշաբթի, երեքշաբթի Ազգային ժողովի ղեկավարության հետ վերջնական քննարկում կկազմակերպենք, կսպասենք ձեր առաջարկին, որպեսզի մենք ձևավորվենք այդ աշխատանքային խումբը։ Մի շարք հարցեր, որոնք բոլորի մոտ կասկած են առաջացնում, քննարկման առարկա կդարձնենք, դրանց պատասխանը՝ աշխատանքային տարբերակով, առանց տեսախցիկների, մենք կանցկացնենք առաջ»,- ասաց նա։Փաստորեն, ՀԱԿ-ը հերթական անգամ իշխանությունների հետ ստվերային բանակցելու եւ ինչ-որ հարցերում համաձայնության հասնելու ձեւաչափ է ստեղծում՝ 4+4+4, որտեղ 4-ական ներկայացուցիչներ կունենան իշխանությունը, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ասել է թե, առաջիկայում կձեւավորվի նոր եռյակ-քառյակ, ընդդիմադիրների նոր միավորումը, որը պատրաստ է լինելու իշխանության հետ բանակցելու, երկխոսելու՝ ԸՕ նախագծում ընդգրկելու այն խնդրահարույց կետերը, որոնք ընտրությունների վերահսկման նպատակ ունեն, օրինակ քվեարկողների ընտրացուցակների հրապարակումը, կամ մատնահետքով գրանցումը: Մինչդեռ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից ակնհայտ դարձավ, որ ոչ մի գնով չեն պատրաստվում զիջել այդ հարցում, այլ կերպ հնարավոր էլ չէր, իշխանությունը չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է, ուստի, ենթադրվում է, որ այդ քննարկումները մեծ հաշվով անարդյունավետ են լինելու, եւ իշխանության հետ երկխոսությունն ընդամենը ժողովրդավարության իմիտացիա է ստեղծելու, ինչպես նաեւ մի տեւական ժամանակ իշխանությանը զերծ է պահելու ԸՕ-ի շուրջ աղմուկ-աղաղակից, որը կարող է բարձրացնել ընդդիմությունը: Ըստ ամենայնի՝ քննարկումների ընթացքում կընդուվեն մի քանի այսպես կոչված անշառ առաջարկներ եւ վերջ: Բնական է, որ նախաձեռնողների հիմնական նպատակը սկզբունքային առաջարկներն ընդունելի դարձնելը չէ, որովհետեւ դրա համար ոչ թե պետք է իշխանության հետ մի սեղանի շուրջ քնարկել, այլ ճնշում գործադրել փողոցում:Այդ բանակցությունների ընթացքում կառուցողական ընդդիմադիր դաշտ ձեւավորելու եւ սոլիդ ճանապարհով իշխանության համար հույժ կարեւոր փաստաթուղթը քննարկելու համար նախաձեռնողներն իրենց հատուցումն են պահանջելու: Միայն թե իշխանությունն է որոշելու՝ ում, ինչպես: Հատկանշական է, որ ՀԱԿ-ի առաջարկին չի միանալու ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ առաջիկայում եռյակ-քառյակ ձեւաչափում չեն լինի, այսինքն՝ ԲՀԿ-ն հետեւություններ է արել եւ կորսված հեղինակության հանգամանքներում ամենայն հավանականությամբ արմատական ընդդիմություն է հանդես գալու: Հայկական Վերածնունդն է տվել իր համաձայնությունը, իսկ թե էլ որ ուժերն են պատրաստ այդ համագործակցությանը, կերեւա առաջիկա օրերին: Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am