«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս դանդաղ մտնում է ընտրարշավի մեջ եւ չհայտարարված քարոզարշավը սկսում է շատ օրիգինալ։ Քիչ առաջ մեր էլեկտրոնային փոստին ստացանք Քաղպայմանագիր կուսակցության «Հասարակական կապերի և առաջխաղացման թիմի» գրությունը, որտեղ նրանք Հայկ Մարությանի ռետուշ արված լուսանկարին կից գրել են ․
«Խնդրում ենք Հայկ Մարությանի հետ կապված նյութեր հրապարակելիս օգտագործել կցված նկարը»։ Անշուշտ, ներելի է երիտասարդ ու ընտրություններում որոշակիորեն անփորձ թիմի կողմից նման խնդրանքով լրատվամիջոցներին դիմելը, բայց ավելի փորձառու կուսակցականները պետք է նրանց զգուշացրած լինեին, որ ոչ մի ԶԼՄ պարտավոր չէ իրենց թեկնածուին ներկայացնել դրական ու պուպուշ գույներով։ Հակառակը՝ պետք է պատրաստ լինեն, որ նախընտրական շրջանում ասպարեզ են հանվելու Հայկ Մարությանի ամենաանցանկալի լուսանկարները, որտեղ նա ծամածռված դեմքով է ու կանացի շորերով։ Եւ դա տեղավորվում է քարոզչության կանոնների մեջ։ Իրենք իրավունք ունեն պլակատների վրա, իրենց լրատվամիջոցներում օգտագործել այս գեղեցիկ լուսանկարը, սակայն անկախ ԶԼՄ-ներին նման խնդրանքով դիմելն առնվազն ծիծաղելի է։
hraparak.am
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը