Գերմանիայի կանցլեր Մերկելը Հյուսիսային պողոտայում լուսանկարվել է տասնյակ քաղաքացիների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Հյուսիսային պողոտայում ունեցած զբոսանքից, որտեղ կանցլերի հետ լուսանկարվելու համար հոծ բազմություն է հավաքվել: Ինչպես գրառել է վարչապետը, կանցլեր Մերկելը հաճույքով լուսանկարվել է տասնյակ քաղաքացիների հետ:

