Ինչո՞վ բացատրել Ալիևի «առատաձեռնությունը» Փաշինյանի հանդեպ

«Հայաստանում ներկայումս ներքաղաքական պրոցեսներ են ընթանում և մենք չէինք ցանկանա դրանք մեկնաբանել։ Միաժամանակ, հակամարտության կարգավորման ձևաչափը, և օրակարգը հայտնի է։ Հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում, հակամարտող կողմեր Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, որից հետո էլ պետք է սկսվի հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը»,- Москва-Баку պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը, հավելելով, որ ներկա պահին հայկական կողմն ուսումնասիրում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթերը։ Փաշինյանը, պարզ է, որ որոշակի ժամանակ է վերցրել՝ ծանոթանալու ղարաբաղյան կարգավորման գործընթացի բոլոր նրբություններին: Հայտնի է, որ ԼՂ հարցով քննարկումներ էր ունեցել նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ էության, Ադրբեջանը Փաշինյանին որոշակի դադար է տվել: Այժմ էլ սահմաններում հարաբերական հանդարտություն է: Բայց այս ամենը թվացյալ հանդարտություն է: Ինչ-որ պահից սկսած Բաքուն կարող անցնել «հարձակման»՝ թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ սահմաններում՝ դիվերսիոն գործողություններով ու որոշակի լարման փորձերով: Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, ավելի ճիշտ հասարակության մեծ վստահությունը Փաշինյանի նկատմամբ Բաքվի համար գործոն է՝ Արցախյան հարցում միասնական դիրքորոշման առումով: Սա գիտակցում է Ալիևը: Հայաստանում առկա է մի մթնոլորտ, որը Ադրբեջանում, եթե կա՝ ապա ահի ու սարսափի սպառնալիքի ներքո: Ադրբեջանական հասարակությունը Արցախի վերադարձի մասին մտածում է, որովհետև այդպիսին է Ալիևի իշխանության պետական քարոզչությունը: Հայկական կողմի հետ լեզու գտնելու, զիջումների գնալու հարց երբեք այդ հասարակության հետ չի քննարկվել: Հետևաբար, ադրբեջանական հասարակությունն ինչ-որ առումով զոհ է, քանի որ ընկել է Ալիևի լարած ծուղակը: Հայաստանում, սակայն, ֆորսմաժորային իրավիճակներում՝ Բաքուն կարող է գործել: Միակ հույս Մոսկվայի վրա դրած Ալիևը կարող է քարտ-բլանշ ստանալ կարճատև նոր պատերազմներ հրահրելու: Ի դեպ, օրերս Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե կարծում է, որ Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում ներկայում որոշակի տեղաշարժ կա, դա վերաբերում է կողմերի՝ միմյանց հետ ավելի լավ ծանոթանալուն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում բոլորին քաջ հայտնի է։ «Մոսկվայի նպատակն է աջակցել հակամարտության կողմերին համաձայնության գալու հարցում», ասել է դեսպանը։ Նա շեշտել է, որ ռուսական կողմը հարցին մոտենում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պրիզմայի միջոցով՝ հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահներից մեկը։ Դիվանագետի կարծիքով՝ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վրա դրական ազդեցություն են ունեցել նաև հոգևոր առաջնորդների կոչերը. «Ես ցանկանում եմ նշել, որ մեր երկրների հոգևոր առաջնորդների կոչերը նույնպես նպաստել են հակամարտության կարգավորմանը»։   Թամար Բագրատունի

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am