Գժոյան եղբայրները սաբոտաժ են անում

Զորավոր Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող գետնանցումի աշխատակիցներն ահազանգել են hayeli.am և տեղեկացրել, որ ստեղծված պայմաններում այլևս չեն կարողանում աշխատել: Ինչպես պատմեցին՝ տեղի խանութների տնօրեններ Գժոյան եղբայրներն անընդհատ բարձրացնում են վարձույթի գները: Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մի քանի տարի առաջ խանութը շահագործել է 150.000 դրամով, այնուհետև տարեցտարի վարձույթի գումարն ավելացել է՝ հասնելով մինչև 400.000 դրամ: Այժմ էլ եղբայրները տեղի վարձակալության գինը կրկին բարձրացնում են՝ դարձնելով 450.000 դրամ: Նրանք աշխատակիցներին առաջարկել են կամ համաձայնել, կամ սեպտեմբերի 15-ից հետո լքել տարածքը: Աշխատակիցների կարծիքով սա սաբոտաժ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի հանրության մոտ թյուր կարծիք ստեղծվի, թե իշխանափոխությունից հետո երկրի իրավիճակն ավելի է վատանում: