ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն սպառնալիք չեն Ռուսաստանի համար. Մերկել

«Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն սպառնալիք չեն Ռուսաստանի համար, Ռուսաստանը դա պետք է հասկանա», - օգոստոսի 24-ին Թբիլիսիում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ռուս-գերմանական հարաբերությունների մասին, ըստ վրացական լրատվամիջոցների, Մերկելը խոսել է Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Գերմանական կառավարության ղեկավարի խոսքով՝ «Ռուսաստանը կարևոր երկիր է» և Գերմանիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ նրա հետ, այնպես ինչպես և Վրաստանի: «Գերմանիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի կամ Ուկրաինայի հետ, այլ նաև Ռուսաստանի: Եվրոպան և Ռուսաստանը համագործակցության լավ փորձ ունեն, և իրարից շատ բան են սովորել», - նշել է Մերկելը: Չնայած դրան, կանցլերի խոսքով, տպավորություն կա, որ սառը պատերազմը դեռևս չի ավարտվել: Գերմանիայի առաջնորդն իր ելույթում հավաստիացրել է, որ Եվրամիությունը և Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի համար սպառնալիք չեն: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն իր թշնամիները չեն: Իհարկե, Ռուսաստանը բարդացնում է նախկին խորհրդային հանրապետությունների վիճակը, օրինակ, Վրաստանի դեպքում, Աբխազիայի և Հարավային Օսիայի տեսքով, Մոլդովայի խնդիրը, Ադրբեջանը նույն խնդիրն ունի, ինչը և Ուկրաինան», - Մերկելի խոսքերն են մեջբերում վրացական լրատվամիջոցները։ Աղբյուրը՝ Azatutyun  

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am