«Ստվերային աշխատողներին կրճատել են՝ վախենալով բռնվելուց»․ Իզաբելլա Աբգարյան
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նկատե՞լ եք, որ հագուստի մեծ խանութներում և մի շարք այլ տեղերում, կտրուկ նվազել է սպասարկողների թիվը՝ դրամարկղի գանձողից մինչև խորհրդատու-վաճառող: Երկհարկանի խանութում ընդամենը մեկ աշխատող և մի քանի չաշխատող դրամարկղներ, ժամերով շուրջդ նայում ես, որ գոնե մի խորհրդատու-վաճառող լինի ու չես գտնում... Ասում են, որ ստվերային աշխատողներին են կրճատել՝ վախենալով բռնվելուց... Չգիտեմ՝ որքանով է ճիշտ, բայց սպասարկման որակի վրա ազդել է..
