Ստուգարք՝ Քոչարյանի հարստության վերաբերյալ

Տարիներ շարունակ թե լրատվամիջոցներում, թե հասարակական-քաղաքական հարթակներում քննարկման առարկա է դարձել Ռոբերտ Քոչարյանի կարողությունը։ Տարիներ առաջ Կոմերսանտում ծավալուն հրապարակում եղավ այդ մասին ՝ հանրությանը ցուցադրելով Քոչարյանի եւ նրա ընտանիքի հետ կապված ընկերությունների ծավալուն շարքը։ Սակայն շաբաթներ առաջ Քոչարյանը հայտնի հարցազրույցում հերքեց ահռելի ունեցվածքի մասին այդ տեղեկությունները՝ վստահ կոչ անելով հարցում անել եւ ստուգել՝ համոզվելու համար, որ այդ լուրերը միֆ են։ Մեր տեղեկություններով՝ երկրորդ նախագահի թիմն անձամբ է լծվել այդ գործին եւ մտադիր է հերթով, հատ-հատ հարցումներ ուղարկել բոլոր այն ընկերություններ, որոնք ժամանակին կապել են իր անվան հետ։ Որպեսզի հանրությունը համոզվի, որ ինքը կապ չունի դրանց հետ։ Ստուգարքն արդեն սկսվել է, նախօրեին «Զվարթնոց»-ից հերքեցին Քոչարյանի հետ կապը, ապա «Ղարաբաղ Տելոկոմ»-ից, գործընթացը դեռ կշարունակվի։