Նարինե Թուխիկյանը ևս կլինի ՔՊ ցուցակում

Primenews.am-ի հավաստի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակում լինելու է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։ Primenews.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև Նարինե Թուխիկյանը։ Չնայած նա անկուսակցական է, բայց համաձայնել է լինել ՔՊ ցուցակում, որովհետև կարծում է, որ իսկապես իրավիճակ է փոխվել։ «Մինչև հիմա ժամանակ առ ժամանակ տարբեր կուսակցություններից առաջարկներ եմ ունեցել մասնակցել ընտրություններին, բայց երբեք չեմ համաձայնել։ Սա առաջին անգամն է, որ նման քայլի եմ գնում, որովհետև համոզված եմ, որ շատ բան կարելի է շտկել։ Իմ մասով կարծում եմ՝ ես էլ կկարողանամ օգուտ բերել»,- ասաց նա։ Հարցին՝ հենց Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին եք հավատում, որ հենց իրենց կուսակցության առաջարկն ընդունեցիք, Նարինե Թուխիկյանն ասաց, որ հավատում է Հայաստանի հասարակությանն ու բնակչությանը։ «Սա հասարակական հիմունքներով աշխատանք է և ես մտավախություն չունեմ, որ իմ անունը կկապվի այս կամ այն կուսակցության հետ։ Արդյունքն ու աշխատանքն է կարևոր՝ թե ում հետ ինչ կկապեն։ Էականն այն է, թե ինչ պետք է անես, ինչ պետք է առաջարկես և ինչ պետք է փոխես՝ ոչ միայն այս թիմով, այլև բոլոր նրանց հետ, ովքեր կհայտնվեն ավագանիում։ Հուսով եմ՝ ընդհանրական նպատակ կձևավորվի Երևանի համար»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am