Առաջիկա ամսում սպասեք իմ «վատ կերպարը բացահայտող», «դիմակը պատռող» հրապարակումների. Ա. Միրզոյան
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Facebook -ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ վարչապետի հանձնարարությամբ առաջիկայում իր աշխատանքային պարտականություններին զուգահեռ այլ անելիքներ է ունենալու: Փոխվարչապետը նշել է, որ դրանով պայմանավորված՝ հնարավոր է առաջիկա ամսվա ընթացքում իր «վատ կերպարը բացահայտող» հրապարակումներ լինել:
