Ովքեր են ուղեկցում Անգելա Մերկելին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցում էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին և հարգանքի տուրք մատուցեց։ Մերկելը նաև եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում։
