Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց,որ ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսվում, իսկ Կառավարությունը բիզնեսին աջակցող փաթեթով սեպտեմբերին գնալու է Ազգային ժողով:
Հարցին, թե ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում նախատեսվո՞ւմ է՝ բյուջեում որոշակի ճեղքվածքներ փակելու համար, Դավիթ Անանյանն ասաց. «Ո՛չ, այս պահին նման հարց չի քննարկվում»:
Ստվերային տնտեսության մասին էլ , Դավիթ Անանյանն ասաց, որ ստվերային տնտեսության գնահատական է տրվում ՊԵԿ-ի ներքին ռեսուրսներով, աշխատանքային խումբ է ձևավորվել, և առաջին անգամ ոլորտային ստվեր են գնահատում:
Հարցին, թե կարող է թիվ նշել, թե ի վերջո ՀՀ տնտեսության քանի տոկոսն է ստվերում, Դավիթ Անանյանն ասաց. «Իհարկե, ոչ: Դա այնպես չէ, որ մեկ կամ երկու ամսում հնարավոր է գնահատել, աշխատանքային խումբն աշխատում է, քննարկում է մեթոդաբանությունը, նախնական տեղեկատվություն չեմ կարող տալ: Մենք ստվերի գնահատական պետք է տանք գործունեության 20 խմբավորումներով»:
Ինչ վերաբերում է Կառավարության նոր նախագծի փաթեթին, Դավիթ Անանյանն ասաց, որ սեպտեմբերին կունենան Կառավարության քննարկած փաթեթը, որը կներկայացնեն Ազգային ժողով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը