Խոշոր ավտովթար Երևանում .ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 26-ամյա Վահագն Ստեփանյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհին իր վարած Nissan մակնիշի 35 PC 400 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մեջ՝ հայտնվելով շենքի ներսում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, 24-ամյա Եկատերինա Ալեքսանդրինան, 24-ամյա Ալմա Բակաջանինան, 32-ամյա Աշիկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը, վիրավորները, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր մարել են բախման հետևանքով ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խուբը՝ ավագ հետաքննիչներ Արարատ Թևոսյանի և Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Փաստի առտթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, ով իր համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վարորդի հայտնած տեղեկատվությունը համապատասխանում է է իրականությանը: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am