Հրապարակ օրաթերթը գրում է.
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը շատերին դրդել է վերադառնալ հայրենիք եւ վերաբացել իրենց բողոքների գործերը։ Նրանցից մեկը Ծառուկյանի սանիկ, նրա հետ կոնֆլիկտ ունեցող Արթուր Հարությունյանն է՝ Պալաչը: Նա դեռ գտնվում է արտերկրում, կվերադառնա սեպտեմբերի սկզբին, եւ չի բացառվում, որ նորից բիզնես գործունեություն ծավալի: Պալաչը երկու տարի առաջ արտագաղթել էր Հայաստանից՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պարտվելուց եւ բիզնեսը կորցնելուց հետո: Այդ ժամանակ նա մի քանի անգամ ընդվզել էր, մամուլով հայտարարություններ արել, սակայն չէր պայքարել մինչեւ վերջ, այլ հեռացել էր Հայաստանից: Այժմ Պալաչը որոշել է դիմել իրավապահներին։
Եվ երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ««Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից «Բարեգործության մասին» օրենքի խախտմամբ բարեգործության անվան տակ Արթուր Հարությունյանին պատկանող տրանսպորտային ընկերությունների դեմ շարունակական հակամրցակցային գործունեություն է իրականացվել, ինչը հանգեցրել է այդ ընկերությունների սնանկությանը»: Քրեական գործ է հարուցվել 195 հոդվածով՝ Հակամրցակցային գործունեությունը: Նշենք, որ Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ Դելյուքս» ընկերությունը սնանկ ճանաչվելուց հետո լուրեր կային, թե Ծառուկյանը ցանկանում է այն գնել, սակայն վերջին պահին փոշմանել է: Այնուհետեւ ԲՀԿ խոսնակը հաստատել էր, որ ընկերությունը գնելու մտադրություն ունի Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդուարդ Բաբայանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը