Совсем турист

Արդեն մի քանի շաբաթ է Հայաստանում բուռն իրադարձություններ են, մի շարք աղմկահարույց ձերբակալություններ, կառավարության ղեկավարի կողմից վիճահարույց հայտարարություններ՝ քաղաքական մրցակիցների ու սահմանադրական կարգի վերաբերյալ, իսկ Սահմանադրության պահապան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծես ընդհատակ է անցել: Մինչդեռ ի պաշտոնե իբրեւ Սահմանադրության երաշխավոր նա ցայսօր պարտավոր էր անդրադառնալ մի շարք հարցերի, որոնք միանշանակ ընկալում չեն գտել հանրության շրջանում: Ենթադրենք, կո՞ղմ է ինքը սահմանադրական նոր փոփոխությունների, որոնց մասին հայտարարեց վարչապետ Փաշինյանը , նա է՞լ է կարծում, որ ԱԺ-ն լուծարելու այլ ճանապարհներ պետք է ընդունել, բացի վարչապետի հրաժարականից, ընդ որում՝ դա ընդունել ցանկացած գնով՝ շանտաժի, սպառնալիքի, որն արեց Փաշինյանը իր հանրահավաքում ու շարժեց նախորդ իշխանությունների զայրույթը, մեկը մյուսին հերթ չտալով քննադատեցին վարչաետի ելույթն ու կառավարության հարյուր օրերի գործունությունը, նույնիսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խոսեց՝ ասելով, թե իրենք քաղաքական հետապնդման են ենթակվում եւ որ օրենսդիր մարմնին ճնշելն ու սպառնալն անթույլատրելի որակեց: ՀՀԿ-ականների բարձրացրած վայնասունն անգամ չհասավ Արմեն Սարգսյանին ու նա շարունակում է ընդհատակում մնալ՝ շրջանցելով առավել չեզոք թեմաներ, ինչպսին ասենք անցումնային արդարադատությունն է: Մինչդեռ փորձագիտական ինչ-ինչ շրջանակները բողոքի ձայն է բարձրացրել Փաշինյանի հայտարարած անցումնային արդարադատություն ստեղծելու առիթով: Ի՞նչ է իրենից ներկայացնում «անցումային արդարադատությունը»: Հայաստանի Հանրապետությունում, ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 162-ի, արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Կարծիքներ են շրջանառվում, որ եթե արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, ապա «անցումային արդարադատություն» չի կարող լինել: Սակայն դրանք բոլորովին տարբեր հասկացողություններ են: Դատարաններում իրականացվող արդարադատությունը «անցումային» լինել չի կարող, քանի որ «անցումայինն» ունի ոչ ժողովրդական կառավարումից ժողովրդականին անցնելու իմաստ: «Անցումային արդարադատությունը» չի փոխարինում դատական համակարգին, այլ լրացնում է վերջինիս: Եւ, ահա, ոմանք սա համեմատում են Լինչի դատաստանի հետ՝ կանխորոշելով, որ այդ արդարադատության իրագործումը նոր դուռ է բացելու քաղաքական հետապնդումների համար: Ի վերջո, այս շաբաթներին տեղի ունեցավ նաեւ ՀՀ նախագահներից երկրորդի ձերբակալությունը, աղմկահարույց այլ ձերբակալություններ, որոնք քաղաքական հետապնդում որակվեցին: Համաձայն է արդյոք Արմեն Սարգսյանն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանում, այդ պատճառով է լռություն պաշտպանում, թե համաձայն չէ, պարզապես Փաշինյանի վախից անհետացել է ասպարեզից, այլապես այս կարգավիճակով նա նման է մի էլիտար տուրիստի, ում միակ առաքելությունը աշխարհը ոտի տակ տալն է: Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am